Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության չի հասել ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման շուրջ,- հաղորդել է գերմանացիների գլխավոր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն:
«Չորս ամսվա ընթացքում բանակցում էինք Մխիթարյանի հետ պայմանագրի շուրջ: Այժմ հայտնի է դարձել, որ նոր համաձայնագիր չի լինի: Երբեք համաձայնություն չենք ունեցել, որ Հենրիխը մինչեւ պայմանագրի ավարտը կարող է հեռանալ մեզնից»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Bild»-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2017 թվականի հունիսին:
Tags: հանս-իոահիմ-վատցկե | հենրիխ-մխիթարյան | բորուսիա-դորտմունդ | տրանսֆեր