#Varduhi_Hakobyan
«Բորուսիան» շարունակում է նոր փորձեր կատարել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու համար:
Ինչպես հաղորդում է WDR-ը, Մխիթարյանը ուզում է, որ նոր պայմանագրի մեջ լինի կետ, որի համաձայն կողմերի միջև գործարքը կչեղարկվի, եթե ակումբը հեռացնի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին:
Գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս-Յոհահիմ Վատցկեն WDR-ին հայտնել է, որ կողմերը վերջնական որոշում կկայացնեն առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում: